Արցախում կորոնավիրուսով վարակակիրների թիվը՝ 7 հոգի

1683

Արցախում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 7-ի:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Արցախում մինչ այս դեպքը վարակի օջախներ էին Քաշաթաղի Միրիկ և Մոշաթաղ համայնքները, ինչպես նաև՝ Քարվաճառը: