Հայաստանի երկրորդ կառավարության որոշումը համալսարան հիմնադրելու մասին. 16 մայիսի, 1919թ

1942

1919 թ. մայիսի 16-ին ՀՀ երկրորդ կառավարությունը՝ հանրային կրթության և արվեստի նախարար Գևորգ Մելիք-Ղարագյոզյան, որոշում ընդունեց Հայաստանում համալսարան բացելու մասին:

Այս բացառիկ լուսանկարում ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարարի աշխատասենյակն է 1919 թ. գարնանը՝ Ազատամարտի (այժմ՝ Նալբանդյան) 62 հասցեում։

Կենտրոնում նստած է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կոալիցիոն կառավարության ՀԺԿ-ական երկրորդ նախարար Գևորգ բեկ Մելիք-Ղարագյոզյանը, իսկ նրա շուրջը հավաքված են փոխնախարարներ Հայրապետ Հովհաննիսյանն ու Պողոս Սոտնիկյանը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի ղեկավար, նշանավոր ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը, ով դեռևս ցարական իշխանության օրոք նախագծել էր Երևանի հատակագիծը, որով էլ ուղղորդվեց Ալեքսանդր Թամանյանը։

Տեքստը և լուսանկարները՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից