Արարատ լեռան պատկերը 2025-ի նոյեմբերից չի լինի Հայաստանի պետական սահմանահատման կնիքի վրա

5740

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է ընդունել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ:

Այս որոշումը, որ ներառված է եղել կառավարության չզեկուցվող հարցերի շարքում, նախորդել է հայ-թուրքական կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի Երևան այցին, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին:

Քըլըչը, որ առաջին անգամ էր բանակցությունների համար ժամանել Հայաստան, թուրք-հայկական ցամաքային սահմանը հատել է Ալիջան-Մարգարա հատվածում:

2024 թվականին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը ի թիվս այլ քայլերի, պետք է հրաժարվի ազգային խորհրդանիշներում Արարատ լեռը պատկերելուց։