Արամյանցի դղյակը. պարտադիր այցելության վայր Դեբեդի հովտում

2112

Նոյեմբերյանի շրջանի և Դեբեդի հովտի պարտադիր այցելության վայրերից մեկը Արամյանցի դղյակն է Ախթալա քաղաքի հարևանությամբ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան:

Հայաստանում պահպանված եզակի դղյակներից է, որը, սակայն, գտնվում է վթարային վիճակում և փլուզման եզրին:

Դղյակի շինարարությունն սկսվել է 19-րդ դարի վերջերին և ավարտվել 1903 թվականին:

Միքայել Արամյանցը եղել է 19-րդ դարի վերջերի, 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, վաճառական և բարերար: