Լուսանկարում հայ դիվանագետ Տիգրան Բեկզադյանն է՝ տիկնոջ՝ Հեղինե Մելիք-Հայկազյանի հետ Փարիզում: Բեկզադյանը եղել է Ադրբեջանում Հայաստանի առաջին դեսպանը՝ 1918 թվական, և ապա Վրաստանում Հայաստանի երրորդ դեսպանը՝ 1920 թվական:
Ադրբեջանում Հայաստանի երկրորդ դեսպանը եղել է Մարտիրոս Հարությունյանը: Վրաստանում Հայաստանի առաջին դեսպանը եղել է Արշակ Ջամալյանը, երկրորդը՝ Լևոն Եվանգուլյանը:
1918-1920 թվականներին Հայաստանն ու Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ, Բաքվում գործում էր Հայաստանի, Երևանում՝ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը՝ դեսպանների մակարդակով:
Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը եղել է Աբդուռաման բեկ Հախվերդովը, ապա՝ Թեմուր բեկ Մակինսկին:
Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվից





![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-150x150.jpg)




