Վստահ եմ` կփրկեք Արցախը կործանումից. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին. 11 սեպտեմբեր, 2023

1071

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից:

Համոզված եմ, որ դա հնարավոր է:

Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»: