Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը կղեկավարի Արա Շիրինյանը․ տեղեկացնում է խորհուրդը։
Մարտի 11-ին հայտարարվել էր խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար մրցույթ, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 23 թեկնածու։
Ապրիլի 1-ին հրապարակվեց մրցութային հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ քվեների մեծամասնությունն ստացել է Արա Շիրինյանը՝ 3 ձայն, Մեսրոպ Մովսիսյանը և Տիգրան Հակոբյանը ստացել են 1-ական ձայն:
Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել 23 թեկնածուներ՝ Լևոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդկես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գևորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը և Վլադիմիր Հայրապետյանը:
Արա Շիրինյանը ծնվել է 1957-ի հունիսի 13-ին Երևանում: Նա սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: Աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում և «Շողակաթ» հեռուստաընկերությունում։ Նա «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:












