Ադրբեջանի Հանրապետության այսօրվա Ղազախ քաղաքը 1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի տվյալներով ունեցել է 1.769 բնակչություն, որից.
հայեր – 802 հոգի կամ բնակչության 45.3 տոկոսը,
թաթարներ – 601 հոգի կամ բնակչության 34 տոկոսը,
վելիկոռուսներ – 200 հոգի կամ բնակչության 11.3 տոկոսը,
վրացիներ – 60 հոգի կամ բնակչության 3.4 տոկոսը,
մալոռուսներ – 45 հոգի կամ բնակչության 2.5 տոկոսը,
հույներ – 19 հոգի կամ բնակչության 1.1 տոկոսը,
այլ ազգություններ – 42 հոգի կամ բնակչության 2.4 տոկոսը:
Ռոմանովների Ռուսաստանի մաս կազմող Ելիզավետպոլի նահանգը ունեցել է 8 գավառ, որոնցից մեկը Ղազախի գավառն էր, որն ուներ 6.024,2 քառակուսի վերստ կամ 6.856 քառակուսի կիլոմետր տարածք: Ղազախի գավառը ներառում էր այսօրվա Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մի հատվածը:
Այսօրվա Ադրբեջանի Ղազախ քաղաքից վերջին հայերը արտաքսվել կամ ստիպողաբար հեռացել են 1988 թվականի հայ-ադրբեջանական լարվածության, ջարդերի և փոխադարձ արտաքսումների ընթացքում:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
ԱՆԻ կենտրոն, 17 փետրվարի, 2026թ













