«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և հնարավորություններ». Թաթուլ Հակոբյանը՝ Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա

1310

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը փետրվարի 10-ի երեկոյան հանդիպել և ելույթ է ունեցել ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հայերի համար:

Դասախոսական երեկոն տեղի է ունեցել Սոլթ Լեյք Սիթիի հանրային գրադարանում:

«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և հնարավորություններ»՝ սա է եղել Հակոբյանի դասախոսության թեման:

Մասնավորապես, նա խոսել է այսօր Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներից, վտանգներից, սպառնալիքներից, բայց նաև՝ հնարավորություններից: Հիմնական սպառնալիքների շարքում Հակոբյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի հավանականությունը՝ դեպի Նախիջևան ճանապարհ-միջանցք բացելու նպատակով:

Բանախոսը անդրադարձել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության համալրումներին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին:

Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին, ձեռնարկի նախապատրաստական աշխատանքը կատարած անհատներին, այդ թվում՝ Հայաստանի լավագույն դիվանագետներից Արմեն Բայբուրդյանին, Սոլթ Լեյք Սիթիի համայնքի ակնառու ներկայացուցիչներ Զավեն Սարգսյանին, Օհաննես Հովիկ Մկրտչյանին:

Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին և 7-ին, Հակոբյանը հանդիպում-քննարկումներ է ունեցել Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում և Սան Դիեգոյի կաթոլիկ համալսարանում:

Առաջիկա օրերին և շաբաթներին Հակոբյանը ելույթներ կունենա ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում և Գերմանիայում:

Այն կազմակերպությունները կամ անհատները, ովքեր կցանկանան մասնակցել այդ ձեռնարկների իրականություն դառնալուն, կարող են անմիջական կապվել Թաթուլ Հակոբյանի հետ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսահամարին՝

aniarcf@gmail.com

tatarmen@yahoo.com

viber and Whatsapp – 374 91 42 64 35

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ