Լավրովի առաջարկը. 2023 թվականի ամառ

1571

«Հայ բնակչության անվտանգության ու իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները Ադրբեջանական ԽՍՀ-ի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»

1. Օրենքի առաջ հավասարություն և իրավահավասար պաշտպանություն. էթնիկ, լեզվական կամ կրոնական և այլ հիմքերով խտրականության բացառում;

2. Իրենց կոմպակտ բնակության վայրերից հայ բնակչության բռնի/ոչ ինքնակամ վերաբնակեցման կանխարգելում;

3. Տեղական իշխանություններին և զինված խմբավորումներին մասնակցելու պատրվակով հայ բնակչության հալածանքների, պատժի և իրավունքների ցանկացած սահմանափակման օրենսդրական արգելք՝ բացառությամբ այն անձանց, որոնք դատական կարգով մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների համար;

4. Հայ բնակչության համամասնական ներկայացվածությունն օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների հանրապետական, մարզային և քաղաքային կառույցներում, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունում և դատախազությունում;

5. Մասնակցություն հանրապետական, մարզային և տեղական մակարդակներում հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակմանը և ընդունմանը;

6. Ադրբեջաներենի հետ հայերենի ազատ օգտագործումը պետական հաստատություններում, այդ թվում՝ պաշտոնական նամակագրությունում և գրասենյակային աշխատանքում, ինչպես նաև հայաշատ բնակավայրերի հասարակական վայրերում, ներառյալ ճանապարհային նշանների, ցուցանակների տեղադրումը և հայերենով հայտարարությունները;

7. Հայ բնակչության մասնավոր սեփականության, այդ թվում՝ անշարժ գույքի և հողամասերի անձեռնմխելիությունը;

8. Հասարակական կազմակերպությունների ստեղծում և դրանց անխոչընդոտ գործունեության ապահովում;

9. Պայմանների ապահովում, որն անհրաժեշտ է հայ բնակչության համար իր կրոնի ազատ դավանանքի, կրոնական հաստատությունների և կազմակերպությունների գործունեության համար։ Նրանց ունեցվածքի անձեռնմխելիություն;

10. Հայ մշակույթի և ազգային ինքնության, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության պահպանում, հայերենով զանգվածային լրատվության միջոցների զարգացում;

11. Պետական և մասնավոր ուսումնական հաստատություններում հայալեզու նախադպրոցական, նախնական, միջնակարգ և բարձրագույն կրթության ստացում;

12. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև առանձին համաձայնագրի հիման վրա նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում բնակվող հայ բնակչության և Հայաստանի Հանրապետության միջև սերտ մշակութային, կրթական, գիտական, լրատվական, սպորտային և այլ մարդասիրական կապերի ապահովում;

13. Հայ բնակչության կողմից սահմանից այն կողմ ազատ և խաղաղ կապերի հաստատում և պահպանում այլ պետությունների տարածքում օրինական կերպով տեղակայված անձանց հետ, մասնավորապես, այն անձանց, ում հետ նրանք ունեն ընդհանուր էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնություն կամ ընդհանուր մշակութային ժառանգություն;

14. Դրսից հայ բնակչության համար տնտեսական և մարդասիրական օգնության անխոչընդոտ ստացում։

Թարգմանությունը՝ ՖԱԿՏՈՐ TV-ի