«Հայկական աշխարհ» մանկավարժական և կրոնական օրագիրը հրատարակվել է այսօր Ադրբեջանի մայրաքաղաք, այն տարիներին՝ Ռոմանովների Ռուսաստանի Բաքվի նահանգի Բաքու քաղաքում՝ 1877-1878 թվականներին:
Խմբագրող-հրատարակողը Խորեն Ստեփանեն էր (1840-1900)՝ կուսակրոն քահանա, ապա վարդապետ և եպիսկոպոս: Հանդեսը, որի համարների մի մասը պահպանվել է Հայաստանի Ազգային գրադարանի պահոցում, հրատարակվել է Բաքվի Հայկյան մարդասիրական ընկերության տպարանում:
Մինչ Բաքվում հրատարակվելը, «Հայկական աշխարհը» լույս է տեսել Թիֆլիսում՝ Հ. Էնֆիաճեանցի եւ ընկերների տպարանում՝ 1865-1871թթ, Շուշիի հոգևոր դպրոցում՝ 1874թ, Ելիզավետպոլում, այսօր Գյանջա՝ Федорова и Тарумова տպարանում՝ 1874-1876թթ, իսկ Բաքվից հետո՝ Երևանում՝ Զաքարեայ Գէորգեանի տպարանում՝ 1879 թվականին:
«Հայկական աշխարհի» հանդեսի խմբագիր-հրատարակիչ Խորեն եպիսկոպոս Ստեփանեն, ավազանի անունով՝ Ստեփան Հարությունի Ստեփանյան, ծնվել է Թիֆլիսում, սովորել տեղի Ներսիսյան դպրոցում, ապա ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանն ու համալսարանը:
Նախքան «Հայկական աշխարհը», Խորեն Ստեփանեն 1864-1865 թվականներին, Թիֆլիսում հրատարակել է «Հայկական աշխարհի կռունկ» գրական և ուսումնական օրագիրը:
—
ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը
ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ
2050822110581001 – Հայկական դրամ
2050822110581020 – Դոլարային հաշիվ
2050822110581040 – Հաշիվ եվրոյով
2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով













