Անկուսակցական Լևոն Տեր-Պետրոսյանը և կոմունիստ Ռոբերտ Քոչարյանը ընտրվում են Խորհ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր. 27 օգոստոսի, 1989թ

2063

1989 թվականի օգոստոսի 27-ին անցկացվել են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատների ընտրություններ՝ դուրս եկածների փոխարեն:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատներ են ընտրվել՝

Երևան քաղաքի Եղբայրության թիվ 9 ընտրական օկրուգում՝ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը, 1945 թվականի ծնված, անկուսակցական, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող:

Կիրովական քաղաքի Իսահակյանի թիվ 139 ընտրական օկրուգում՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, 1954 թվականի ծնված, ԽՄԿԿ անդամ, Ղարաբաղի մետաքսի կոմբինատի կուսկոմիտեի քարտուղար:

Արմենպրես, Խորհրդային Հայաստան, թիվ 205, 31 օգոստոսի, 1989թ.