Հայաստանի Հանրապետության եւ Գվատեմալայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. հունիսի 29-ին:
2013թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում Գվատեմալայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը` ք.Մոսկվա) իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
2014թ. հունիսի 26-ին Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Գվատեմալայում:
ՀՀ Նախագահի 2017թ. հոկտեմբերի 11-ի հրամանագրով Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Այվազյանը, համատեղության կարգով, նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը` Մեխիկո):
Այցեր
Գվատեմալայի Հանրապետություն
| 2012թ. հոկտեմբեր | ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այց |
Առեւտրատնտեսական կապեր
Հայաստանի եւ Գվատեմալայի ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
| արտահանում | ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) | |
|---|---|---|
| 2009թ. | – | 283.0 |
| 2010թ. | – | 96.3 |
| 2011թ. | – | 32.0 |
| 2012 (առաջին եռամսյակ) | – | 0.3 |
| 2013թ. (3-րդ եռամսյակ) | – | 2.9 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
- սուրճ
- թեյ
- տրիկոտաժ
- հագուստ
Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գվատեմալայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև
26 Հոկտեմբերի, 2018

Խորհրդակցությունները վարում էին Հայաստանի ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը և Գվատեմալայի արտաքին հարաբերությունների նախարարության Երկկողմ հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն, դեսպան Լուիս Կառանսան:
Հայ և գվատեմալացի դիվանագետները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև առաջին խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ՝ հույս հայտնելով որ դրանք կստանան ինստիտուցիոնալ և պարբերական բնույթ: Այդ առնչությամբ կարևորվեց հայ-գվատեմալական իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, ճյուղային և միջխորհրդարանական փոխգործակցության հաստատումը:
Արման Հակոբյանը և Լուիս Կառանսան ընդգծեցին մշակութային և հանրային դիվանագիտության ակտիվացման կարևորությունը և այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում Երևանում և Գվատեմալայում համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման կարևորությանը:
Ներքին օրակարգային հարցերի համատեքստում Արման Հակոբյանը գվատեմալական կողմին ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացն ու ընթացիկ ներքաղաքական իրավիճակը։
Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին: Գվատեմալական կողմն իր աջակցությունը հայտնեց ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում, զրուցակիցները քննարկեցին տարածաշրրջանային և միջազգային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր և մտքեր փոխանակեցին Հայաստան-Գվատեմալա և Հայաստան-Կենտրոնական Ամերիկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Հայկական պատվիրակությանն ընդունեց նաև արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Ալիսիա Կաստիլյոն: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին և դրանցում մշակութային փոխանակումների դերին:
Գվատեմալայի ԱՀՆ-ին կից դիվանագիտական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում ակադեմիայի տնօրեն, դեսպան Լուիս Ալբերտո Պադիլյայի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակադեմիայի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ:
Գվատեմալա այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ընդունեց երկրի Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոսը: Հայկական կողմը տեղեկեցրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացների և առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Գվատեմալայի օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցության հաստատման վերաբերյալ։
Հայաստան – Գվատեմալա. Հենրիխ Մխիթարյանը՝ հեթ-տրիկի հեղինակ
Հայերի ամենախոշոր հաշվով հաղթանակը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյաը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գվատեմալայի դեմ ընկերական խաղում, որը կայացավ 2016թ. մայիսի 29-ին:
Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում ընթացող խաղի 60-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը գեղեցիկ գոլով հաշիվը դարձրեց 4:1, իսկ 10 րոպե անց խփեց նաեւ Հայաստանի 5-րդ գոլը: Ընթանում է երկրորդ խաղակեսը:
Ընկերական խաղ, ընթանում է երկրորդ խաղակեսը
Հայաստան – Գվատեմալա՝ 5:1
Հենրիխ Մխիթարյան, 39, 60, 70, Էդգար Մանուչարյան, 45+1, Գեղամ Կադիմյան, 50 – Կարլոս Ռուիզ, 7











