Դեկտեմբերի 2-ի առավոտյան, Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրը իր կողքին տեսավ թեհրանահայությանը, որ եկել էր կանխելու միության փակումը:
Արդեն տարիներ է ինչ միության հողատարածքի հարցը քաշքշվում է հողատիրոջ և միության հերթական վարչությունների միջև, և այդպես էլ 40-ամյա այս միության ապագան մնում է մշուշի մեջ:
Մեկ կողմից միությունը չունի հողատարածքը գնելու կարողությունը, մյուս կողմից պետական պաշտպանությունը այս հարցում լիակատար չի եղել ինչն էլ դրական լուծում չի բերել միության համար:
Իսկ այսօր առավոտյան հողատիրոջ պաշտպանները դատարանի որոշումով եկել էին որ փակեն միությունը, որին դեմ կանգնեց ներկա ժողովուրդը:
Երկխոսության արդյունքում կողմերը եկան որոշակի համաձայնության, ըստ որի նախևառաջ խնդիրը հետաձգում են մեկ ամսով, մինչև կանցնեն հայկական Ամանորյա տոները, ապա երկուստեք կփորձեն հարցը լուծել պետական կողմին դիմելով:
Այնուամենայնիվ, այս հարցի լուծման բանալին պետության մոտ է և հայությունը ակնկալում է որ պետական կողմը միջամտի այս հարցում համայնքի օգտին:
Իսկ մենք մեր պարտքն ենք համարում բոլոր միջոցներով պաշտպանել «Րաֆֆի» համալիրին ու համայնքին կոչ ենք անում միության միջոցառումներին խուռներամ մասնակցություն բերել և այդպիսով երաշխավորել նրա գոյատևումը:
ԱՐԱՔՍ շաբաթաթերթ, Թեհրան











