«Արև» օրաթերթը լույս է տեսել 1914-1919 թվականներին այսօր Ադրբեջանի մայրաքաղաք, այն տարիներին՝ Ռոմանովների Ռուսաստանի Բաքվի նահանգի Բաքու քաղաքում:
Գրական, հասարակական, քաղաքական օրաթերթի հրատարակիչը խմբագիրը եղել է Ա. Թաղիանոսեանը: Հրատարակության սկզբնավորումից մի քանի տարի անց թերթի առաջին էջի ամենավերևում գրված է ՀՅ Դաշնակցություն:
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918 թ. մայիս- 1920 թ. ապրիլ) տարիներին ՀՅԴ-ն գործել է այդ երկրում, խորհրդարանում ունեցել խմբակցություն և կարճ ժամանակ մաս կազմել կառավարության:
«Արև» օրաթերթը 1915 թվականին ունեցել է գրական-պատմական պատկերազարդ հավելված:
«Արև» օրաթերթը և հավելվածը, ոչ ամբողջությամբ, պահպանվել է Հայաստանի Ազգային գրադարանի արխիվում:
Օրաթերթի հասցեն եղել է՝ Բաքու, Տորգովայա 7, հեռախոսի համարը`37-04, լույս է տեսել Շահբաղովի տպագրատանը:
—
ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը
ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ
2050822110581001 – Հայկական դրամ
2050822110581020 – Դոլարային հաշիվ
2050822110581040 – Հաշիվ եվրոյով
2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով













