Հայերի թվաքանակը Բաքվի նահանգում 1916 թվականի տվյալներով, համաձայն ԱՄՆ արխիվում պահվող փաստաթղթերի (United States of America, The National Archives, Record Group 256, 867B.00/10) կազմել է 120 հազար:
Բաքվի նահանգում ամբողջ բնակչությունը կազմել է 1.281.000, որից՝
շիա մահմեդականներ, գլխավորապես թաթար՝ 583.000 հոգի,
սուննի մահմեդականներ՝ թուրք-թաթար՝ 293.000 հոգի,
ռուսներ՝ 177.000 հոգի,
հայեր՝ 120.000 հոգի,
այլ քրիստոնյաներ՝ 12.000 հոգի,
վրացիներ՝ 10.000 հոգի,
քրդեր, մահմեդական և եզդի՝ 700 հոգի:
1897 թվականին Ցարական Ռուսաստանում անցկացել է առաջին և վերջին մարդահամարը, համաձայն որի հայերի թիվը Բաքվի նահանգում կազմել է 52.233 հոգի:
1917 թվականի դրությամբ (Ռոմանովների Ռուսաստանի անկման տարին) Ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния), 3 շրջան (область) և 1 մարզ (округ).
Երևանի նահանգ – Эриванская губерния
Ելիզավետպոլի նահանգ – Елисаветпольская губерния
Բաքվի նահանգ – Бакинская губерния
Թիֆլիսի նահանգ – Тифлисская губерния
Քութայիսի նահանգ – Кутаисская губерния
Կարսի շրջան – Карсская область
Բաթումի շրջան – Батумская область
Դաղստանի շրջան – Дагестанская область
Զաքաթալի մարզ – Закатальский округ (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, հիմնականում բնակեցված է մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով):













