Վերջին շրջանում` հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո, նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի:
Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ:






![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-150x150.jpg)




