Նոր խորհրդարանում կլինի առնվազն չորս ուժ

795

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ընդունել է Ընտրական օրենսգրքում և մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ նոր օրենսգրքով  վերանում են թեկնածուների տարածքային ցուցակները և ներդրվում է պարզ համամասնական ընտրակարգ։

«Նախատեսվում է նաև կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, ընտրագրավի գումարի իջեցում և նվազագույնը չորս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում։ Նոր օրենսգրքով բոնուսային համակարգը վերանում է Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ընտրությունների համար»,- ասել է նախարարը։

«Մենք առաջարկում ենք ավելացնել ԱԺ մուտք գործող կուսակցությունների և դաշինքների քանակը՝ երեքից դարձնելով չորսի։ Առնվազն չորս ուժ պետք է լինի ԱԺ-ում»,- ասել է նա։

Ազգային ժողովը դեռ պետք է վավերացնի այս փաթեթը։ Այդ նպատակով կառավարությունը որոշվեց խորհրդարանին առաջարկել արտահերթ նիստ գումարել հոկտեմբերի 22-ին։

ՍիվիլՆեթ