67 ոչ բարով պատգամավորներին. Գուսան Հայկազուն

2597

«Մի ողջ երկիր եք քանդել, թալանել,
Ձգտում եք նորից հինը ետ բերել,
Այն ինչ որ դուք եք քսան տարում արել`
Թշնամին անգամ չէր կարող անել:

Թողեք մեզ հանգիստ գոնե այս անգամ,
Չենք ուզում լսել ձեր անունն անգամ,
Ոնց եք ապրելու դուք այս վիճակում,
Միթե չեք տեսնում ինչ է կատարվում:

ՈՒզում ենք կարգին երկիր կառուցել,
Լքված գյուղերը նորից շենացնել:
Ձեր դեմ ողջ հայոց ազգն է ելել.
Մեկ է չեք կարող էլ ոչինչ անել:

Հեռացեք, թողեք մենք հանգիստ ապրենք,
Մեր զավակներին նորից ետ բերենք,
Հեռացեք շուտով, մեզ մի խանգարեք,
Մարդ եղեք, հետո գուցե ձեզ ներենք:»

06.10.18թ.