Մեղրաշատ գյուղը Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ամասիա համայնքի մաս է կազմում:
Մեղրաշատը մինչև 1946թ. ապրիլի 26-ը ունեցել է Ղարամահմեդ, Գարամահմատ, Գարամահմեդ, Կարամահմեդ, Կարամամմեդ, Ղարամամեդ անվանումները: Համայնքը հիմնադրվել է ավելի քան 200 տարի առաջ:
Մեղրաշատը գտնվում է Ամասիա գյուղից 14 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 14 կմ հեռավորության վրա: Տեղադրված է Ախուրիկ գետի վերին հոսանքում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա, Հայաստան-Թուրքիա պետական սահմանին:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ Մեղրաշատում տարբեր թվականների եղել է հետևյալ բնակչությունը.
1886թ. – 329 հոգի, բոլորը՝ հայ,
1897թ. – 457 հոգի, 437-ը՝ հայ, 20-ը՝ իսլամ,
1908թ. – 603 հոգի, բոլորը՝ հայ,
1914թ. – 666 հոգի, բոլորը՝ հայ,
1922թ. – գյուղը եղել է ավերակ,
1926թ. – 8 հոգի, բոլորը՝ ռուս,
1931թ. – 345 հոգի, բոլորը՝ հայ:
ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ Մեղրաշատն ունեցել է.
1939 թվական – 442 մարդ,
1959 թվական – 425 մարդ,
1970 թվական – 329 մարդ,
1979 թվական – 283 մարդ,
1989 թվական – 292 մարդ:
2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Մեղրաշատն ունեցել է 325 մշտական և 321 առկա բնակչություն:
Մեղրաշատում կա 1868 թվականին կառուցված եկեղեցի։
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
ԱՆԻ կենտրոն
Դիտել ու կարդալ նաև՝












