«Հայաստանը որպես եղբայր իրեն պահեց՝ օգնության ձեռք մեկնելով մեզ այս դժվարին ժամանակներում». Չավուշօղլու

2831

«Հայաստանը որպես եղբայր իրեն պահեց՝ օգնության ձեռք մեկնելով մեզ այս դժվարին ժամանակներում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո, որոնք կայացել են այսօր՝ փետրվարի 15-ին, Անկարայում:

«Հայաստանը փրկարարների 28 հոգանոց խումբ ուղարկեց, նրանք առաջին օրից շատ քրտնաջան աշխատել են, նրանք փրկել են մի աղջնակի ու կնոջ փլատակներից։ Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել իրենց անձնուրաց աշխատանքի համար։ Հայաստանը նաև 100 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց, այսօր ևս հավելյալ օգնություն ուղարկեց, միշտ հարցնում են՝ արդյոք մենք հավելյալ օգնության կարիք ունենք»,- ասել է Մևլյութ Չավուշօղլուն։

Արարատ Միրզոյանը Անկարայից կմեկնի երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, կհանդիպի հայ փրկարարներին։ Նախքան արտգործնախարարի Անկարա ժամանանելը, Հայաստանը երեկ՝ փետրվարի 14-ի երեկոյան, դարձյալ Մարգարայի կամրջով մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել աղետի գոտի, հաղորդում է Ազատությունը։