Ֆրեզնոյի ՀՄԸՄ Սասուն մասնաճյուղը՝ Տավուշի սահմանային Կոթի գյուղի երեխաների համար

1627
Մայիսի 28-ին ավարտվեց Տավուշի մարզի սահմանային Կոթի գյուղի մանկապարտեզի դահլիճի հիմնանորոգումը, որը հնարավոր եղավ իրականացնել Ֆրեզնոյի ՀՄԸՄ Սասուն մասնաճյուղի ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Ծրագրի աշխատանքներում ներգրավված էին նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի Կոթի գյուղի վարչական ղեկավարը, Ֆրեզնոյի Բժշկական առաքելության ներկայացուցիչ Վաչե Վասիլյանը և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:
Վերանորոգման աշխատանքները իրականացրել են Կոթի գյուղի վարպետները:
Կոթին Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող գյուղն է՝ 38 կմ:
ԱՆԻ կենտրոն