«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և հնարավորություններ». Թաթուլ Հակոբյանի ելույթները Սան Դիեգոյի համալսարանում և Բըրբենքում

2291

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը փետրվարի 6-ին և 7-ին հանդիպում-քննարկումներ է ունեցել Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում և Սան Դիեգոյի կաթոլիկ համալսարանում:

«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և հնարավորություններ»՝ սա է եղել Հակոբյանի դասախոսությունների թեման:

Մասնավորապես, նա խոսել է այսօր Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներից, վտանգներից, սպառնալիքներից, բայց նաև՝ հնարավորություններից: Հիմնական սպառնալիքների շարքում Հակոբյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի հավանականությունը՝ դեպի Նախիջևան ճանապարհ-միջանցք բացելու նպատակով:

Բանախոսը անդրադարձել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության համալրումներին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին:

Սան Դիեգոյի համալսարանում նրա ելույթը եղել է անգլերենով, իսկ Բըրբենքում՝ հայերենով: Երկու դասախոսությունների ավարտին ներկաները հնարավորություն են ունեցել ստանալ Հակոբյանի և ԱՆԻ կենտրոնի հրատարակած և հեղինակած հատորները:

Բըրբենքի ձեռնարկը կազմակերպել էր Burbank Armenian Association-ը՝ գլխավորությամբ Լերմոնտ Խաչիկյանի: Այն կայացել է փետրվարի 6-ի երեկոյան՝ Coast Burbank Hotel հյուրանոցում:

Սան Դիեգոյի համալսարանում դասախոսությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ի երեկոյան: Այն կազմակերպել և վարում էր դոկտոր Ֆիլիպ Գամաղելյանը՝ համալսարանի Խաղաղության ուսումնասիրությունների Կրոք դպրոցի (Kroc School of Peace Studies) համակարգող:

Առաջիկա օրերին և շաբաթներին Հակոբյանը ելույթներ կունենա ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում և Գերմանիայում:

Այն կազմակերպությունները կամ անհատները, ովքեր կցանկանան մասնակցել այդ ձեռնարկների իրականություն դառնալուն, կարող են անմիջական կապվել Թաթուլ Հակոբյանի հետ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսահամարին՝

aniarcf@gmail.com

tatarmen@yahoo.com

viber and Whatsapp – 374 91 42 64 35

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

8 փետրվարի, 2025թ