Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ տպարան է ուղարկել Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, պետության հիմնադիրներից Հովհաննես Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի չորրորդ հրատարակությունը:
2016 թվականին ԱՆԻ կենտրոնը ԵՐԿԵՐ խորագրով հրատարակել է Քաջազնունու 8 գործերից կազմված հատորը, որը լրացվել և վերահրատարակվել է ևս երկու անգամ հետագա տարիներին:
Սա Քաջազնունու չորրորդ հրատարակությունն է և ամենից ամբողջականը:
Չորրորդ հրատարակության մեջ տեղ են գտել հետևյալ նոր գործերը՝
«Իմ տղաները»,
«Վատ օր, վատ գիշեր»,
«Վճռական ժամին»,
«110 օրեր Եվրոպայում» և
կենսագրականը, որ Քաջազնունին գրել է 1936 թվականին՝ մահվան նախօրեին:
Չորրորդ հրատարակության մեջ տեղ են գտել նաև Քաջազնունու հետևյալ գործերը.
«Արամը կամաւոր է գնում»,
«Նամակ որդուն՝ Ռուբենին»,
«Ինչպե՞ս կարող է դրսի հայը խորհրդարանում տեղ ունենալ»,
«Ելույթ Հայաստանի խորհրդում»,
«Նամակ կնոջը՝ Սաթենիկին»,
«Հայաստանի Հանրապետութիւն»,
«Ճառ Նյու Յորքում»,
«Յեղկոմի իշխանութեան տակ»,
«Ութն օր Չեկայի բանտում»,
«Ի՞նչ պիտի ըլլայ մեր ուղին»,
«Հ.Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,
«Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թե՞ Ռուսիա»,
«Ազգ և հայրենիք»,
«Դիմում Խորհրդային Իշխանութեան»:
Հաստափոր այս հատորը հրատարակվում է ԱՆԻ կենտրոնի՝ Կանադայի բարեկամների խմբի աջակցությամբ, մասնավորապես՝
ՄԵԼԻՄԷ ԱՒԱՆԵՍԻ,
ՃՈ և ՀԵԼԵՆ ԵԱԼՔԶԵԱՆ,
ՄԱՍԻՍ և ՌՈՒԲԻՆԱ ԶԱՐԳԱՐԵԱՆ,
ԴԱՎԻԹ ԶԱՐԳԱՐԵԱՆ,
ՎԱՀԷ և ԱՆԱԲԵԼ ԾԱՏՈՒՐԵԱՆ,
ՀԵՐՈՍ և ԼԻՆԴԱ ՂՈՒԿԱՍԵԱՆ,
ԳԵՒԻԿ և ՎԱՐՎԱՌԷ ՄԱԼԽԱՍԵԱՆ,
ԶՒԱՐԹ ՄԱԼԽԱՍԵԱՆ,
ԿԱՐԵՆ և ՔԱԹՐԻՆ ՄԱՅԵՐ,
ԱՐԱՄԻԿ և ՇԱՔԷ ՄՈՒՍԱԽԱՆԵԱՆ,
ՆՈԷԼ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ,
ՌԱՅՄՈՆԴ և ՄԱՐԻԵԹԱ ՍԱՐՔԻՍԵԱՆ,
ԹՈՄԱՍ և ԱԼՎԱՐԴ ՍԻՐԱՔԻ,
Քիչ թե շատ համակարգված ձևով առաջին անգամ Քաջազնունու երկերը հավաքել և ՅԵՏ ՄԱՀՈՒ խորագրով հրատարակության է պատրաստել ՀՀ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը:












