Լույս է տեսել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ, ԱՄՆ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայկական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահե Սահակյանի հեղինակած «Սփյուռքագիտություն. քննական անթոլոգիա» հատորը:
Գրքում ներառված են առաջին անգամ հայերեն թարգմանված և Սփյուռքն ուսումնասիրող ոլորտներում ներդրում ունեցած միջազգային ճանաչում ունեցող հեղինակների ուսումնասիրություններ:
Անթոլոգիայում ներառված են նաև Սփյուռքի սահմանումներին, Սփյուռքի ուսումնասիրության ոլորտի զարգացմանն ու առանձնահատկություններին նվիրված քննական աշխատություններ։ «Սփյուռք» հասկացության ըմբռնումների շուրջ բազմազան ու երբեմն հակընդդեմ մոտեցումների ներկայացմամբ անթոլոգիան նպատակ ունի խթանելու և խրախուսելու քննական մոտեցումները Հայկական սփյուռքի ուսումնասիրություններում։












