Հայաստանը և Թուրքիան ստորագրել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրություն

3103

Հայաստանը և Թուրքիան ստորագրել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրություն:

Երևանում մայիսի 4-ին ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հանդիպումը:

Թուրքիայի փոխնախագահի հետ Երևան է ժամանել նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացում Անկարայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին համաձայնություն երկու երկրների միջև ձեռք էր բերվել ավելի քան երեք տարի առաջ:

Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքներից:

Քեմալականներն այն զավթել են 1920 թվականի աշնանը: