Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը փետրվարի 15-ի երեկոյան «Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով ելույթ է ունեցել Յեյլի համալսարանում (Նյու Հեյվն, Քնեքթիկուտ):
Հանդիպում-քննարումը, որ տեղի է ունեցել Յեյլի Իրավունքի դպրոցում՝ Yale Law School, կազմակերպել էր Յեյլի համալսարանի հայ ուսանողների խումբը:
Հակոբյանը խոսել է այսօր Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներից, վտանգներից, սպառնալիքներից, բայց նաև՝ հնարավորություններից: Հիմնական սպառնալիքների շարքում Հակոբյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի հավանականությունը՝ դեպի Նախիջևան ճանապարհ-միջանցք բացելու նպատակով:
Բանախոսը անդրադարձել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության համալրումներին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին:
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին և 7-ին, Հակոբյանը հանդիպում-քննարկումներ է ունեցել Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում և Սան Դիեգոյի կաթոլիկ համալսարանում, փետրվարի 10-ին` Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հանրային գրադարանում և փետրվարի 13-ին` Հյուսիսային Կառոլինա նահանգի Շառլոտ քաղաքի մի խումբ հայերի հետ:
Առաջիկա օրերին և շաբաթներին Հակոբյանը ելույթներ կունենա ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում և Գերմանիայում:
Այն կազմակերպությունները կամ անհատները, ովքեր կցանկանան մասնակցել այդ ձեռնարկների իրականություն դառնալուն, կարող են անմիջական կապվել Թաթուլ Հակոբյանի հետ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսահամարին՝
aniarcf@gmail.com
tatarmen@yahoo.com
viber and Whatsapp – 374 91 42 64 35
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ











