Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Հանրապետության հռչակումից երկու ամիս անց: Դա նաև անկախ Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:
Առաջին խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 մուսուլմանների ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր:
Խորհրդի կազմում ՀՅԴ-ն ուներ 18 պատգամավոր, Սոցիալ դեմոկրատները, Սոցիալիստ հեղափոխականները և Հայ ժողովրդական կուսակցությունը՝ 6-ական, ինչպես նաև՝ 2 անկուսակցական:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
- Ավետիս Ահարոնյան
- Սիրական Տիգրանյան
- Սմբատ Խաչատրյան
- Ավետիք Սահակյան
- Արտաշես Բաբալյան
- Սահակ Թորոսյան
- Հայկ Սարգսյան
- Ռուբեն Տեր-Մինասյան
- Հովհաննես Տեր-Միքայելյան
- Արշակ Ղազարյան
- Դրաստամատ Կանայան
- Հովակիմ Բուդաղյան
- Եփրեմ Սարգսյան
- Տիգրան Ռաշմաճյան
- Թադեոս Տոշյան
- Արշալույս Աստվածատրյան
- Հակոբ Տեր-Հակոբյան
- Արտաշես Վանցյան
Սոցիալ դեմոկրատական բանվորական կուսակցություն
- Արշավիր Մելիքյան
- Հայկ Ազատյան
- Միքայել Ղարաբեկյան
- Թադեոս Ավդալբեկյան
- Ալեքսանդր Մելիք-Աղաջանյան
- Հովհաննես Զաքարյան
Սոցիալիստ հեղափոխականների կուսակցություն
- Արմենակ Ավետիքյան
- Դավիթ Զուբյան
- Արշամ Խոնդկարյան
- Գրիգոր Տեր-Հակոբյան
- Գաբրիել Տեր-Օհանյան
- Գրիգոր Տեր-Օհանյան
Հայ ժողովրդական կուսակցություն
- Հովհաննես Մելիքյան
- Ստեփան Մալխասյան
- Արշալույս Մխիթարյան
- Գարեգին Ենգիբարյան
- Սիրական Տեր-Մարտիրոսյան
- Գրիգոր Տեր-Խաչատրյան
Անկուսակցականներ
- Ստեփան Մամիկոնյան
- Պետրոս Զաքարյան
Մուսուլման պատգամավորներ
- Սեյիդ-Ռիզա Միր-Բաբաև
- Միրզա Ջաբար Մամեդով
- Ախպեր աղա Իսմայիլով
- Միր-Բաղիր Միր-Բաբաև
- Մամեդ բեկ Մամեդբեկով
- Ասադ բեկ Աղաբաբբեկով
Ռուս պատգամավոր
Իվան Իվանովիչ Զորին
Եզդի պատգամավոր
Յուսուֆ բեկ Թեյմուրով
Աղբյուրը՝ «Զանգ», 4 օգոստոսի, 1918թ, թիվ 42
Դիտել նաև՝
Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը
Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության ընդարձակումը
Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության մայրամուտը
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2026թ













