Հունվարի 27-ի երեկոյան Երևանի Մետաքսի ճանապարհ/Silk Road Hotel հյուրանոցում տեղի ունեցավ հարգանքի ու պարտքի երեկո՝ նվիրված ազգային գործիչ, գործարար և բարերար Եդուարդ Մսրելանի հիշատակին:
Մսրլեան մարդու, բարերարի, ազգային գործչի, ընտանիքի հոր մասին խոսքեր ասացին Լևոն Չուգասզյանը, Ալբերտ Աճեմյանը, Գաբրիել Փանոսյանը, Արմեն Պետրոսյանը, Գրիշա Հայրապետյանը, հիշատակի երեկոյին ներկա այլ մասնակիցներ:
Երեկոյի ընթացքում տաղանդավոր երաժիշտ, Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադա բաժնի ուսանող Լեո Բաղդասարյանը ներկայացրեց իր հեղինակային ստեղծագործություններից մի քանիսը:
Երեկոն կազմակերպել էին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը և ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը: Տարիներ շարունակ Եդուարդ Մսրլեանը անշահախնդիր կերպով աջակցել է ԱՆԻ կենտրոնի գործունեությանը, առաջին հերթին՝ գրքերի հրատարակությանը, ինչպես նաև օգնել սահմանային հատվածում մանկապատանեկան ֆուտբոլին:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ
ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպություն
27 հունվարի, 2023թ












