ՀԱՊԿ-ի «Անխորտակելի եղբայրություն-2023»-ը գալիս է Հայաստան

1692

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Ազատությունը։

«Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը»,- ասվում է հաղորդման մեջ։