Հայաստանը Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին կներկայանա 3 մարզիկով

669

Հայաստանը 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերին կներկայանա 3 մարզիկով, հաղորդում է ԱՐՄՍՊՈՐՏը:

Ձմեռային Օլիմպիական խաղերն ընթանալու են փետրվարի 9-ից 25-ը Հարավային Կորեայում:

Փհենչհան-2018-ում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ դահուկավազքում (տղա և աղջիկ) և մեկը՝ լեռնադահուկայինում:

Մասնակիցների անունները որոշվելու են առաջիկա օրերին կայանալիք Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահության նիստում: