ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ առաջին անցագրի օրինակ՝ թողարկված 1920 թ.-ին, որը պատկանել է ծնունդով գյումրեցի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին։
Այն ժամանակ «passport» բառը հայերեն թարգմանվում էր անցագիր, քանզի հենց այդ իմաստն ուներ:
Այդ տարիներին Հայաստանում գործում էր երեք տիպի անցագիր՝ դիվանագիտական, արտասահմանյան և ընդհանուր:
Ի դեպ, շնորհակալություն հայտնենք մեր հայրենակից Gevork Nazaryan-ին՝ այս փաստաթղթի հայտնաբերման համար:
ՀՅԴ պատմության թանգարանում ցուցադրվող ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ առաջին անցագրերի օրինակներ՝ թողարկված 1920 թվականին, որոնք տրվել են ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան, խորհրդարանի պատգամավոր Գարեգին Փաստրմաջյանի (Արմեն Գարո) որդի Հրանտ Փաստրմաջյանին, Տիգրան Չիթունուն և դստերը, Սողոմոն Թեհլիրյանին և Օնիկ (Հովհաննես) Յուսուֆյանին։




Տեքստը և լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից











