Ծաղկաշեն գյուղն ընդգրկված է Ապարան համայնքի կազմում:
Ապարան համայնքի կազմում, Ապարան քաղաքից բացի, ընդգրկված են՝ Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրերը:
Ծաղկաշենը, որ նախկինում ունեցել է Ամատունյաց Ավան, Արագածու գյուղ, Թաքառլու, Թաքրլի, Թաքյառլու, Ծաղկաշատ, Ղառնիյարտղ անվանումները, գտնվում է Արագածի ստորոտին, ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա, Ապարանի տարածաշրջանում, Ապարան քաղաքից 9 կմ, մարզկենտրոն Աշտարակից՝ 16 կմ հեռավորության վրա:
Ծաղկաշեն է վերանվանվել 1950 թ. ապրիլի 19-ին:
Գյուղը հիմնադրել են Ալաշկերտից և Դիադինից գաղթածները 1829 թ.:
Ծաղկաշեն գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 118 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 332 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 387 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 427 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1908 թվական – 567 հոգի,
1914 թվական – 612 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1914 թվական – 603 հոգի (ըստ արխիվային տվյալների),
1916 թվական – 534 հոգի,
1919 թվական – 619 հոգի,
1922 թվական – 525 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 565 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 650 հոգի, բոլորը՝ հայ:
Լուսանկարում՝ Արագած լեռը
Դիտել և կարդալ նաև՝












