Հուսանք, իշխանությունները կվերանայեն փոքր բիզնեսին սպանող իրենց որոշումը, և մենք կվերադառնանք

1424
Երկուշաբթի օրը Տավուշի Հարկային տեսչություն ենք վերադարձնելու մոտ 9.000 հատ օղիների ակցիզային դրոշմանիշ, այդպիսով՝ ժամանակավորապես դադարեցնելով օղիների վաճառքը և արտադրությունը:
Այս պայմաններում անհնար է աշխատել, գոնե անհնար է փոքր, գյուղական, սահմանային բիզնեսի համար: Հուսանք, իշխանությունները կվերանայեն փոքր բիզնեսին սպանող իրենց որոշումը, և մենք կվերադառնանք:
Երեք տարվա ընթացքում ներդրել ենք 2008-ից ի վեր ԱՄՆ-ում և Եվրոպայում Թաթուլ Հակոբյանի հեղինակած գրքերի վաճառքից ստացված գումարները՝ ավելի քան 70 միլիոն դրամ: Դա արել ենք գիտակցելով, որ օգնում ենք մեր գյուղին, սահմանային գյուղերին, որոնք դատարկվում, ծերանում են:
Չենք բողոքում, ամեն մարդ կյանքում սխալներ է թույլ տալիս, կարևորն այն է, որ այդ սխալից այլք չտուժեն:
Մենք կփորձենք լիտրերով վաճառք իրականացնել, որպեսզի կարողանանք վնասը մասամբ փոխհատուցել:
Շնորհակալ կլինենք, եթե պատվիրեք մեր արտադրանքը, որը մենք կառաքնենք մինչև ձեր տուն կամ գրասենյակ:

Պատվերներն ընդունվում են հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ doveghfc@gmail.com կամ viber 091 42 64 35 և whatsapp 098 65 53 21 հեռախոսահամարներով:

Երևանում պատվերները կարող եք ստանալ նույն օրը կամ 12 ժամվա ընթացքում, Հայաստանի մարզերում՝ առավելագույնը 3 օրվա ընթացքում:

ԴՈՎԵՂ.ՍԱՀՄԱՆԻ ՈՒԺԸ ՍՊԸ

8 փետրվարի, 2024թ