Կենտրոնական Ռուսաստանում բոլշևիկների կողմից իշխանության զավթումից՝ 1917թ հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Թիֆլիսում տեղի ունեցավ անդրկովկասյան ղեկավարների բազմազգ համագումար, որն ստեղծեց գործադիր մարմին՝ Անդրկովկասյան Կոմիսարիատ:
Կոմիսարիատը, որպես Անդրկովկասի գործադիր մարմին, գործեց մինչև 1918թ ապրիլի 22-ը, երբ Օսմանյան կայսրության պահանջով Անդրկովկասը հռչակվեց Ռուսաստանից անկախ և ձևավորվեց Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը:
Անդրկովկասյան կոմիսարիատը կազմված էր 11 հոգուց՝ երեքական վրացիներ, հայեր ու մուսուլմաններ և երկու ռուսներ.
Եվգենի Գեգեչկորի – վրացի սոցիալ-դեմոկրատ մենշևիկ, Կոմիսարիատի նախագահ, արտաքին գործերի և աշխատանքի կոմիսար,
Ակակի Չխենկելի – վրացի սոցիալ-դեմոկրատ մենշևիկ, ներքին գործերի կոմիսար,
Շալվա Ալեքսեև-Մեսխիև [Շալվա Ալեքսի-Մեսխիշվիլի]– վրացի սոցիալ-ֆեդերալիստ, արդարադատության կոմիսար,
Դ. Դ. Դոնսկոյ – ռուս սոցիալիստ-հեղափոխական, ռազմական և ծովային կոմիսար
Ա. Վ. Ներուչև – ռուս սոցիալիստ-հեղափոխական, գյուղատնտեսության, պետական ունեցվածքի և կրոնի կոմիսար
Խաչատուր Կարճիկյան, ՀՅԴ, հայ, ֆինանսների կոմիսար,
Համո Օհանջանյան, ՀՅԴ, հայ, խնամատարության կոմիսար,
Ղազար Տեր-Ղազարյան, սոցիալ-դեմոկրատ, հայ, մատակարարումների կոմիսար,
Մամեդ Յուսիֆ Ջաֆարով, Մուսավաթ, մուսուլման, առևտրի և արդյունաբերության կոմիսար,
Խուդադադ Մելիք Ասլանով, Մուսավաթ, մուսուլման, հաղորդակցության կոմիսար,
Խալիլ բեկ Խասմամեդով, Մուսավաթ, մուսուլման, վերահսկողության կոմիսար:













