Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդականներից Ալեքսանդր Խաչատուրյանը չի ծառայել Հայկական բանակում:
Կառավարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ ֆինանսական և բանկային իրավունքի մագիստրոս, 32-ամյա Ալեքսանդր Խաչատուրյանը Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամ է:
Խաչատուրյանը, ով 2016-ի հոկտեմբերի 3-ից վարչապետի խորհրդական է հասարակական հիմունքներով, ունի աշխատանքային տպավորիչ գործունեություն.
2015թ.-ից՝ Տնօրենների հայկական ինստիտուտ հիմնադրամ` խորհրդի անդամ, հիմնադիր
2004-2007թթ.-Armenian-European Policy and Legal Advice Center (Aeplac)` իրավաբանական թիմի ղեկավարի օգնական/փորձագետ
2007-2011թթ.-«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ` իրավախորհրդատու
2007-2011թթ.-Կորպորատիվ կառավարման կենտրոն` իրավախորհրդատու
2010-2011թթ.-Armenian-British Connect հասարակական կազմակերպություն` խորհրդի անդամ
2010-2011թթ.-Հայ-բրիտանական գործարարության պալատ` խորհրդի անդամ
2011 թ. առ այսօր – Հայաստանի ֆրանսիական համալսարան` «Կորպորատիվ ֆինանսների իրավունք» առարկայի դասախոս
2012-2016թթ.-TK Equity Partners` կառավարող գործընկեր:
Կարդալ նաև՝
Վարչապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրանը, չի ծառայել Հայկական բանակում, բիզնեսմեն է
Վարչապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրանը, չի ծառայել Հայկական բանակում, բիզնեսմեն է











