Շարմազանովը քաղաքականությունից կհեռանա, եթե պարզվի, որ խուսափել է Հայկական բանակից

2226
Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ քաղաքականությունից կհեռանա, թե պարզվի, որ ինքը խուսափել է ծառայությունից՝ Հայկական բանակից։

Հոկտեմբերի 26-ին խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը Շարմազանովը, օգտվելով իր արտահերտ ելույթի իրավունքից, ԱԺ ամբիոնից զայրացած հակադարձել է նրանց, ովքեր իրեն մեղադրում են զինվորական ծառայությունից խուսափելու մեջ:

«Չեմ ուզում որևէ գնահատական հնչեցնել, որովհետև այս դահլիճում գնահատականների պակաս չկար: Եկեք հստակ տարբերակենք դասալքությունը և չծառայելը։ Տարկետումը վատ բան չի, բայց ես տարկետման իրավունքից չեմ օգտվել: Ես ասպիրանտուրա չեմ ընդունվել, հայցորդ եմ ընդունվել, միգուցե ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել, բայց  պարտաճանաչ գնացել եմ զինկոմիսարիատ, երբ կանչել են: Գտել են, որ իմ զինվորական ծառայությունը պետք չի, ես չեմ խուսափել ծառայությունից»,- ասել է Շարմազանովը:

«11 տարի ա՝ ասում են, թե Շարմազանովը չի ծառայել, չի ծառայել։ Հետաքննություն անցկացրե՛ք՝ ես խուսափել եմ, թե ոչ: Եթե մի օր պարզվի, որ խուսափել եմ, ես քաղաքականությունից դուրս կգամ: Ինչքան կարելի ա… դասալիք, հա դասալիք։ Դասալիքները ձեզ պատվեր տվողներն են: Եկեք չառանձնացնենք՝ ով ծառայել ա, հայրենասեր ա, ով չի ծառայել, հայրենասեր չի։ Եկեք առանձնացնենք օրենքով սահմանված կարգով չծառայելն ու դասալքությունը»,- ավելացրել է նա Շարմազանովը:

Չնայած Էդուրադ Շարմազանովը հայկական բանակում չի ծառայել, սակայն արժանացել է «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների և «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալի։

Էդուարդ Շարմազանով. նա չի ծառայել Հայկական բանակում