Զոհ ունենք Արցախում. 19-ամյա Տիգրան Արմենի Խաչատրյան

2068

Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:50-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության Բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: