«Ղարաբաղի ազատագրումը կարևոր է». Թուրքիայի պաշտպանության նախարար

1093

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին Բաքվում հայտարարել է, թե «շատ կարևոր է Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը», և «այդ տարածքները վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից», հաղորդում է Ազատությունը:

«Ադրբեջանի ուժը՝ Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանի ուժն է, Թուրքիան և Ադրբեջանը դժվարին պահերին օտար երկրներից զենք գնելու հարցում բարդություններ են ունեցել, դրա համար մենք պարտավոր ենք մեկտեղել մեր ուժերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության ասել է Ջանըքլին:

Արխիվային լուսանկար՝ Ալիևը և Էրդողանը Ստամբուլում, հուլիս, 2017թ