Հայրիկիս հետ` Դովեղում

3112

Իմ հայրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է: Նա ծնվել է Դովեղ գյուղում, որը գտնվում է Հայաստան – Ադրբեջան – Վրաստան եռանկյունում: Մի անգամ հայրիկիս հետ ընտանիքով բարձրացանք Պեծիկ բլուրը, որտեղից շատ մոտ և պարզ երևում են ադրբեջանական և վրացական բազմաթիվ գյուղեր:

Ես Դովեղը շատ եմ սիրում, բայց երևանցի եմ. հայրիկիս հետ շատ եմ այցելում գյուղ, այնտեղ հայրիկս ունի մի քանի այգի, տուն, արտադրամաս:

Երբ ամռան օրերին ենք մեկնում Դովեղ, ճանապարհին կանգնում ենք Սևանում և երբ արև է լինում, անպայման մտնում ենք ջուրը:

Հայրիկիս գյուղում մենք շատ բարեկամներ ունենք: Ինձ ամենից շատ սիրում է իմ տատիկը: Գյուղում անցկացրած օրերին հայրիկիս, տատիկիս կամ այլ բարեկամների հետ գնում եմ այգիներ: Գյուղում աճում է հոն, արքայանարինջ, նուռ և շատ-շատ այլ մրգեր:

Գյուղի անտառում կա եկեղեցի Սուրբ Սարգիս անունով: Մենք մի քանի անգամ եղել ենք եկեղեցում, մոմ վառել:

Երբ մենք գյուղ ենք գնում և ազատ ժամանակ ենք ունենում մեկնում ենք սարեր, անտառներ, երբեմն էլ՝ Թբիլիսի: Երևանից մինչև Դովեղ 195 կմ է, իսկ Դովեղից մինչև Թբիլիսի՝ 87 կմ:

Հայրիկիս գյուղը ինձ հարազատ վայր է դարձել:

Սոնա Հակոբյան

Շարքի մյուս հրապարակումները՝

Հայրիկիս հետ՝ Գյումրիում

Հայրիկիս հետ՝ Թբիլիսում