Ելիզավետպոլ գավառում և քաղաքում հայերի թիվը 1897թ. մարդահամարի տվյալներով

3357

Ելիզավետպոլ գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը:

Ելիզավետպոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Արեշ, Նուխի, Ջեբրայիլ, Ջևանշիր, Զանգեզուր, Ղազախ և Շուշի:

Ելիզավետպոլի գավառն ուներ 7 695,7 քառակուսի վերստ կամ 8.758 քառակուսի կիլոմետր տարածք: Ելիզավետպոլի նահանգի ընդհանուր տարածքը 38.782,5 քառակուսի վերստ էր կամ 44.137 քառակուսի կիլոմետր: 

1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ելիզավետպոլ գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.

թաթարներ 103.970 հոգի 63.9 տոկոս
հայեր 43.040 հոգի 26.4 տոկոս
վելիկոռուսներ 7.224 հոգի 4.4 տոկոս
գերմանացիներ 3.086 հոգի 1.9 տոկոս
բելոռուսներ 2.835 հոգի 1.7 տոկոս
այլք 2.633 հոգի 1.6 տոկոս

 

Ելիզավետպոլ գավառի կենտրոնը Ելիզավետպոլ, հետագայում՝ Կիրովաբադ, այսօր Գյանջա քաղաքն էր, որ 1897 թվականին ուներ 33.625 բնակչություն.

թաթարներ 17.426 հոգի 51.8 տոկոս
հայեր 12.055 հոգի 35.9 տոկոս
վելիկոռուներ 2.519 հոգի 7.5 տոկոս
վրացիներ 486 հոգի 1.4 տոկոս
այլք 1.139 հոգի 3.4 տոկոս

 

Այսօրվա Ադրբեջանի Կիրովաբադի շրջանից վերջին հայերը արտաքսվել կամ ստիպողաբար հեռացել են 1988 թվականի հայ-ադրբեջանական լարվածության, ջարդերի և փոխադարձ արտաքսումների ընթացքում:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն, 21 փետրվարի, 2026թ