Ադրբեջանը 2012-2016-ին Հայաստանի համեմատ 20 անգամ ավելի զենք է գնել․ SIPRI-ի զեկույց

2237

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2016 թվականի զեկույցը  սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների վերաբերյալ:

Զեկույցից պարզ է դառնում, որ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ 20 անգամ ավելի շատ սպառազինություն է գնել:

Ադրբեջանը աշխարհում ծավալներով 21-րդ զենք գնող երկիրն է։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը՝ 69 տոկոս, Իսրայելը՝ 22 տոկոս և Բելառուսը՝ 3,6 տոկոս։

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ներմուծել է շատ ավելի բազմազան սպառազինություններ, այդ թվում՝ տանկեր և զրահամեքենաներ, հակաբալիստիկ հրթիռային համակարգեր և ռազմական ինքնաթիռներ։ Իսկ Հայաստանի ամենանշանակալի ներմուծումը 280 կմ հեռահարության հրթիռների ձեռք բերումն էր, որոնք կարող են հասնել Ադրբեջանի գրեթե ողջ տարածքին։

23 փետրվար, 2017թ