«Աշխատանքի դրօշակ» շաբաթաթերթը հրատարակվել է այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու քաղաքում՝ 1917-1919 թվականներին: Այն եղել է Սոցիալիստ հեղափոխական կուսակցության Բաքվի կազմակերպության օրգանը:
Խմբագրության հասցեն հետևյալն էր՝ Баку, Крьпость, Портовой уч. Бюро П. С.-Р. Տպարանի հասցեն էր՝ Ն. Երևանցյանի, հեռախոսը՝ 44.10:
Շաբաթաթերթի 1917 թվականի համարների մի մասը թվայնացված կարելի է կարդալ Հայաստանի Ազգային գրադարանի Հայ մամուլի շտեմարանում:
«Աշխատանքի դրօշակ» անունով պարբերականներ լույս են տեսել նաև Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում: Առաջինը եղել է Սոցիալիստ հեղափոխականների կուսակցության Անդրկովկասի Շրջանային և Թիֆլիսի կոմիտեների, երկրորդը՝ Սոցիալիստ հեղափոխական կուսակցության Ալեքսանդրապոլի կազմակերպության օրգանը:
Այսօրվա Ադրբեջանի Հանրապետության տարբեր քաղաքներում, առաջին հերթին՝ Բաքվում, տպագրվել են բազմաթիվ հայկական թերթեր: Դրանցից էին՝
«Բագուի ձայն» օրաթերթ (1913-1914)
—
ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը
ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ
2050822110581001 – Հայկական դրամ
2050822110581020 – Դոլարային հաշիվ
2050822110581040 – Հաշիվ եվրոյով
2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով













