Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը իր հայագիտական հրատարակություններով շարունակում է համալրել Հայաստանի կարևոր հաստատությունների գրադարանները:
2023 թվականի նոյեմբերի 29-ին ԱՆԻ-ն 22 հատոր է փոխանցել Մաշտոցի անվան Մատենադարանի գրադարանին:
ԱՆԻ կենտրոնի հատորները կարելի է գտնել Հայաստանի բոլոր մարզային և քաղաքային, որոշ գյուղական, ինչպես նաև համալսարանների, գիտական հաստատությունների և կենտրոնների, հասարակական կազմակերպությունների գրադարաններում, ընդահնուր առմամբ՝ ավելի քան 100 գրադարաններ:
ԱՆԻ-ի հատորները վաճառվում են Երևանի հետևյալ գրատներում՝ Բուկինիստ, Նոյյան Տապան, Զանգակ և Էպիգրաֆ:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
29 նոյեմբերի, 2023թ












