Սգո օրը՝ ապրիլի 2-ին, ընտրություն նշանակելը սրբապղծություն է. Սարգիս Կարապետյան

1801

«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններ նշանակելն ուղղակի սրբապղծություն է»:

Ըստ Ա1 պլյուսի՝ Կարապետյանը հարց է տվել. «Ինչի՞ համար են նշանակել այդ օրը: Ապրիլի 2-ը սգո օր է: 100-ից ավելի հայ պատանիներ սպանվեցին, փոխանակ սգո օր հայտարարեն, դրել են ԱԺ ընտրություններ: Իրենք գիտեն, որ այդ օրը հաղթելու են, խրախճանք են անելու, բայց չէ՞ որ տղաների շիրիմը դեռ թարմ է»:

2016թ. Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում և դրան նախորդած ու հաջորդած օրերին հայկական բանակը տվել է մինչև 100 զոհ, կորցրել 800 հեկտար հող Թալիշի և Վարազաթմբի (Լելե թեփե) բարձունքներում: