«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը երկրորդ տարին վաճառքի է հանել Վարդանյան ընտանիքին պատկանող փեթակների բնական մեղրը:
Վարդանյան ընտանիքը մեղվապահությամբ զբաղվում է ավելի քան 70 տարի:
Փեթակները տեղադրված են Դովեղի՝ դեպի Գյուղատեղ տանող անտառափեշին:
Այսօր «Դովեղ. սահմանի ուժը» ապրանքանիշով մեղրը վաճառվում է Հայաստանի ավելի քան 100 խանութներում:
Ներկայացնում ենք նաև մեր բնական մեղրի՝ Եվրասիական տնտեսության միության համապատասխանության հայտարարագիրը՝ հայերենով և ռուսերենով:













