«Եթե Հայաստանը ժամանակին համաձայներ վերադարձնել հինգ շրջանները, այլ իրավիճակ կլիներ». Պուտին

1737

«Կա կարգավորման երկու տարբերակ։ Մենք կընդունենք կողմերի ցանկացած որոշում, եթե դա բերի խաղաղության»,- «Վալդայ» ակումբում հոկտեմբերի 27-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե Հայաստանը որոշի ընդունել Վաշինգտոնի տարբերակը և ճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, դե ինչ, մենք դա կընդունենք։ Եթե Հայաստանի ժողովուրդը և իշխանությունը որոշեն, որ Ղարաբաղը ունի առանձնահատկություններ և պետք է պայմանագրում նշել այդ մասին: Դա էլ կընդունենք»,- Ռուսաստանի առաջնորդի խոսքերը մեջբերել է Ազատությունը:

Վլադիմիր Պուտինը, որը պատրաստվում է հաջորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, նաև ասել է՝ «բայց այդ դեպքում պետք է պայմանավորվել նաև Ադրբեջանի հետ, նրանց դիրքորոշումն էլ է կարևոր»:

Պուտինը նաև կշտամբել է Երևանին. «Եթե ժամանակին, ինչպես մենք առաջարկում էինք, Հայաստանի ղեկավարությունը համաձայներ վերադարձնել հինգ շրջանները, որոնք ըստ էության հայկական կողմին պետք չէին, այլ իրավիճակ կլիներ»։