«Բարև»-ը կրկին մտնում է Չիկագոյի հայ ընտանիքներ

1333

Մ. Նահանգների Չիկագո քաղաքում, Իլինոյիսի նահանգ, որոշակի դադարից հետո կրկին լույս է տեսնում հայկական «Բարև» ամսաթերթը՝ խմբագրությամբ Միսակ Գալյանի:

20 էջանոց ամսաթերթի նոյեմբերյան համարի մի մասը հայերենով է, մյուս մասը՝ անգլերենով: Ամսաթերթը լույս է տեսնում ընթերցողների նվիրատվությունների շնորհիվ: Երկրորդ էջում անուն առ անուն նշված են բոլոր այն անձանց անունները, ովքեր օժանդակում են «Բարև»-ի լույս ընծայմանը:

Ամսաթերթում հիմնականում լուրեր են, որոնք վերաբերում են Հայաստանին, Արցախին ու Սփյուռքի տարբեր գաղութներին:

Անցնող սեպտեմբերի 10-ին Չիկագոյում, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության սրահում «Բարև» ամսաթերթը և նրա խմբագիր Միսակ Գալյանը կազմակերպել էին ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի դասախոսությունը՝ նվիրված Արցախյան քառօրյա պատերազմին և Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

missak-galyan
Միսակ Գալյան, Թաթուլ Հակոբյան

Կարդալ նաև՝ 

Տասը օր Միացյալ Նահանգներում