«Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը և ռազմավարական գործընկերը». Պեսկով

2896
5504403 18.05.2018 18 мая 2018. Президент РФ Владимир Путин, председатель правительства РФ Дмитрий Медведев и заместитель руководителя администрации президента РФ – пресс-секретарь президента РФ Дмитрий Песков перед встречей президента РФ В. Путина с федеральным канцлером ФРГ Ангелой Меркель в Сочи. Сергей Гунеев / РИА Новости

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում որոշ ռուսաստանցիների՝ առանձին մեդիամենեջերների կամ օրենսդիրների մուտքն արգելելու Հայաստանի որոշումներին, հաղորդում է Ազատությունը:

«Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը և ռազմավարական գործընկերը, և, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտադրում է պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից»,- ասել է նա՝ հույս հայտնելով՝ «Մոսկվայի և Երևանի հարաբերությունները տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»:

Մարտի 7-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը- ԱՆԻ) հայտնել է, որ News Media հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովին Երևանի օդակայանում արգելել են մուտք գործել Հայաստան, և նա հաջորդ չվերթով վերադարձել է Մոսկվա:

2022թ հոկտեմբերին «Ռուսաստանն այսօր» (RT) հեռուստակայանի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն է հաղորդել Հայաստան այցելելու արգելքի մասին: Նույն օրերին Հայաստան չի կարողացել մեկնել նաև Պետական դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: