Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը 2023թ մարտի 8-ի երեկոյան Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում հանդիպում- քննարկում ունեցավ, որին ներկա էին ԱՄՆ մայրաքաղաքի շուրջ հինգ տասնյակ հայեր:
Հակոբյանի ներածական ելույթին հաջորդեց քննարկում, հարց-պատասխան և գրքի ստորագրման արարողություն:
Բանախոսն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանում տիրող իրավիճակին, Սյունիքում և Արցախում ստեղծված նոր պայմաններին 44-օրյա պատերազմից հետո, Արցախի շրջափակմանը:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում 1932 թվականին՝ իր շուրջը համախմբելով տեղի հայ համայնքին:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
9 մարտի, 2023թ












